Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Նախարարը ընդունել է ԱՄՆ-ից ժամանած բժիշկներին

ԼՂՀ ԱՆ. Նախարարը ընդունել է ԱՄՆ-ից ժամանած բժիշկներին

ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է ԱՄՆ Նյու-Յորք քաղաքից ժամանած emergency բժիշկ Լասլո Օսվասին և անոթային վիրաբույժ Գրեգ Սիմոնյանին:
   

Հանդիպման ընթացքում հյուրերը նախարար Աթայանին են ներկայացրել իրենց այցի նպատակը, մասնավորապես տեղեկացրել են, որ Արցախ են այցելել մասնագիտական փորձի խոխանակման և բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով: Քննարկվել են նաև հետագա համագործակցության ընդլայնման ուղիները:
   

Նախարար Աթայանն ողջունել է բժիշկների նախաձեռնություններն ու աշխատանքները Արցախում:
   

Հյուրերն իրենց գոհանակությունն են արտահայտել Արցախի առողջապահության ոլորտում այսօր իրականացվող աշխատանքների, բարեփոխումների վերաբերյալ և նշել, որ նմանատիպ այցելությունները շարունակական բնույթ են կրելու:
   

Հանդիպման ավարտին նախարար Աթայանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ից ժամանած բժիշկներին համագործակցության և Արցախում իրականցրած աշխատանքների համար:

Սկզբնաղբյուր. Լեռնային Ղարաբաղի Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ